Իսրայելի քաղաքներում բողոքներ են սկսվել ամառային ժամանակի անցնելու կապակցությամբ: Հարյուրավոր մարդիկ այսօր փողոց են դուրս եկել մոմերով և զարդուցիչներով: Նրանց կարծիքով` ժամերի փոփոխությունը չափազանց կկրճատի ամառային ժամանակը:
Ինչպես հաղորդում է РСН-ը`Իսրայելում այս գործընթացը կցված է հրեական կրոնական օրացույցին: Ամեն տարի դա ավելի ու ավելի վաղ է տեղի ունենում: 2011թ-ից ամառային ժամանակը ձգվել է 193 օր, իսկ 2003թ-ից կարող է կրճատվել մինչև 163 օրվա:
Ժամացույցի սլաքների տեղաշարժման ընդդիմադիրներն ասում են, որ ձմեռային ժամանակը կրճատում է ակտիվ ժամերը, որոնք ծնողները կարող են անցկացնել երեխաների հետ, ինչպես նաև մեծացնում է ավտովթարների վտանգը:










































