Ադրբեջանի մայրաքաղաքում իրար են բախվել երկու ուղևորատար ավտոբուսներ: Այս մասին հաղորդում է Trend.az-ը` հղում անելով ականատեսներին: Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ վաղ առավոտյան, Բաքվի Նիզամինի շրջանում:
Ճանապարհային ոստիկանության քաղաքային վարչությունում հաստատել են վթարի փաստը: Նախնական տվյալներով` կան տուժածներ:







































