Անգլիական «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ թիմն անհամբերությամբ է սպասում Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակներում կայանալիք՝ «Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպմանը:
«Ես ոչ մի կասկած չունեմ իմ թիմի ցանկությունների վերաբերյալ: Այսօր մենք կցուցադրենք, թե որքան ուժեղ է «Արսենալ»-ը:
Գիտեմ, որ այս պահին էլ մեր թիմը լավ է խաղում, սակայն մենք բարելավվելու տեղ ունենք: Ամեն ինչ չէ, որ կատարյալ է: Սակայն մեր ձեռքբերումներն ամրապնդել են թիմի խաղը՝ բարելավելով այն:
Ցանկանում ենք լավ հանդես գալ: Կենտրոնացած ենք ու ուզում ենք միմիայն հաղթել»,- Sky Sports-ը մեջբերում է Արսեն Վենգերի խոսքերը:








































