Երեկ «Շիրակ կենտրոնն» իր հերթական բարեգործական ակցիան իրականացրեց Գյումրու ծերերի տուն-ինտերնատում: Ակցիայի ընթացքում բոլոր 160 խնամվող անձանց, ինչպես նաև գյումրեցի տարեցների հանդեպ իրոք սրտացավ վերաբերմունք և խնամք ցուցաբերող ինտերնատի աշխատակազմին բաժանվել են ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի կողմից ուղարկված հագուստները:
Նշենք, որ այցելուների համար առաջին իսկ հայացքից նկատելի է եղել, որ այնտեղ տիրում է մաքրություն ու կարգապահություն: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ տուն-ինտերնատը գործում է գերբեռնվածության պայմաններում, կարելի է ասել, որ այդպիսի վիճակի հասնելն այնքան էլ հեշտ չէ:






































