Պարզվում է` 50-ից բարձր տարիքի մարդկանցից շատերի կարծիքով` միջին տարիքը վրա է հասնում 55 տարեկանում, իսկ ծերությունը` 70:
Բրիտանական կայքի անցկացված հարցմանը մասնակցել է 50-ից բարձր տարիքի մոտ հազար մարդ: Հարցման մասնակիցների 70%-ը իրենց համարել են միջին տարիքի, իսկ 20%-ը հաղորդել են, որ միջին տարիքը վրա է հասնում 60 տարեկանից սկսած: Raut կայքի փոխանցմամբ` դա նշանակում է, որ միջին տարիքը վրա է հասնում թոշակի անցնելուց հետո: Հարցման մասնակից մարդկանց մեծ մասը հայտնել է, որ ծերությունը վրա է հասնում 70 տարեկանից հետո:
Փորձագետները նշում են, որ ժամանակակից մարդիկ շատ ակտիվ են և ցանկանում են վայելել կյանքը` չնայած մեծ տարիքին:








































