Իրանցիների Մոջահեդների ընդդիմադիր կազմակերպության ներկայացուցիչները ողջունել են ԱՄՆ-ի իշխանությունների որոշում, ըստ որի՝ նրանց կազմակերպությունը հանվում է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից:
«Սա առաջին քայլն է կրոնական ֆաշիզմի հետ լուռ համաձայնության սխալ և աղետալի քաղաքականության ճշգրտման ճանապարհին, որն այդքան ցավ է պատճառել իրանցի ժողովրդին»,- կազմակերպության ներկայացուցչի խոսքերը մեջբերում են ԶԼՄ-ները:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել էր «Մոջահեդին- է Խալկ» կազմակերպությունը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանելու մասին:









































