Ավստրիայի Սանկտ-Անտոն-ամ-Արլբերգ գյուղում այծերի հոտը, որ գնալիս է եղել արածելու, շփոթել է շրջադարձը և հայտնվել սպորտային խանութում, փոխանցում է Asia One-ը:
Ականատեսների խոսքով` այծերից մեկը խանութի ցուցափեղկին տեսել է իր արտացոլանքը և որոշել մտնել խանութ: Նրան հետևել է ամբողջ հոտը:
Որոշ ժամանակ անց երկու հովվի հաջողվել է համոզել կենդանիներին լքել շենքը, քանի դեռ նրանք վնաս չեն հասցրել:








































