Mercedes-Benz-ի ամենապաշտամունքային և ամենահազվագյուտ ավտոմեքենաներից մեկը վաճառքի կհանվի Լոնդոնում: Վինտաժային Mercedes-Benz 300 SL Alloy Gullwing-ը գնահատել են 5,18 մլն դոլար:
Ավտոմեքենան թվագրվում է 1955 թվականով: 300 SL Alloy Gullwing-ն առանձնանում է իր հետաքրքիր դռներով, այն նաև իր ժամանակի ամենաարագընթաց մեքենաներից մեկն է:
Բացի դրանից` այսպիսի ընդամենը 29 ավտոմեքենա է թողարկվել:
Ավելի վաղ մեկ այլ 300 SL վաճառվել է 4,62 մլն դոլարով:
Մեքենան արծաթագույն է, սրահը պատված է կարմիր կաշվով:









































