Սիրիական ապստամբները հարձակվել են Լիբանանի սահմանային ուղեկալի վրա, հաղորդում է Բեյրութը: Ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը, հարձակման հետևանքով տուժածներ չկան:
Լիբանանի բանակի ղեկավարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ դա մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է, երբ Սիրիայի ազատ բանակի ապստամբներն անցնում են Լիբանանի հետ սահմանը:
Զինվորականները նաև հայտարարում են, որ թույլ չեն տա Լիբանանին ներքաշել սիրիական կոնֆլիկտի մեջ:








































