Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, առավոտյան անհայտ անձինք կտրել են Մհեր Մկրտչյանի արձանի բութ մատն ու ցուցամատը: Սակայն քիչ առաջ «Առաջին լրատվական»-ի տեսախցիկը ֆիքսել է, որ արձանի մատները վերադարձվել են:
Հիշեցնենք, որ Մհեր Մկրտչյանի և Եղիշե Չարենցի կավե քանդակները տեղադրվել էին սեպտեմբերի 20-ին ` Շառլ Ազնավուրի հրապարակում, «Մոսկվա» կինոթատրոնի մոտ:








































