Ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ կետով` Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 22-ին ստորագրել է հրամանագիր հանրապետության կառավարության անդամներ նշանակելու մասին:
Հրամանագրի համաձայն` հաստատվել է կառավարության հետևյալ կազմը.
Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյան` ԼՂՀ փոխվարչապետ
Զոյա Մանվելի Լազարյան` Առողջապահության նախարար
Արարատ Աշոտի Դանիելյան` Արդարադատության նախարար
Լևոն Ստեփանի Մնացականյան` Արտադրական ենթակառուցվածքների նախարար
Կարեն Համբարձումի Միրզոյան` Արտաքին գործերի նախարար
Անդրանիկ Ռոբերտի Խաչատրյան` Գյուղատնտեսության նախարար
Սլավիկ Արմիկի Ասրյան` Կրթության և գիտության նախարար
Նարինե Էդուարդի Աղաբալյան` Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Մովսես Հրանտի Հակոբյան` Պաշտպանության նախարար
Նարինե Կառլենի Նարիմանյան՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Կարեն Ալեքսանդրի Շահրամանյան` Քաղաքաշինության նախարար
Սպարտակ Ապետնակի Թևոսյան` Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Նախագահի այլ հրամանագրերով` Արարատ Աշոտի Դանիելյանն ազատվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական-ԼՂՀ Ազգային ժողովում Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից` արդարադատության նախարար նշանակվելու կապակցությամբ, Լևոն Ավետիսի Գրիգորյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից` կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Կառլեն Ռուբենի Պետրոսյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ:










































