Բելառուսում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտավորապես 20%-ը: Այս մասին այսօր հայտնել է երկրի ընտրական հանձնաժողովի քարտուղար Նիկոլայ Լոզովիկը:
«Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 19,6%-ը»,- ասել է Լոզովիկը:
Ամենաակտիվ տարածքների շարքում նշվում են Վիտեբսկը, Գոմելսկայա և Մագիլևսկայա շրջանները:
«Ընտրությունները հանգիստ են ընթանում, ոչ մի ընտրախախտում չի գրանցվել: Համացանցում շրջանառվող խախտումների մասին պաշտոնական ոչ մի դիմում ընտրական հանձնաժողովը չի ստացել»,- ասել է հանձնաժողովի քարտուղարը:
Միևնույն ժամանակ, Բելառուսում սկանդալների կենտրոնում են հայտնվել լրագրողները և դիտորդները:









































