Եթե դուք պարբերաբար նայում և մեկնաբանություններ եք թողնում ձեր նախկին ընկերոջ ֆեյսբուքյան էջում, դա ձեզ չի օգնի առաջ շարժվել, գրում է inosmi.ru-ն:
Նոր ուսումնասիրությունը, որի արդյունքները հրապարակվել են սեպտեմբերին, ցույց է տվել, որ Facebook-ը, որպես նախկին սիրուն հետևելու միջոց, կարող է բաժանումից հետո էականորեն երկարաձգել էմոցիոնալ վերականգնման փուլը: Սակայն նախկին ընկերոջը ընկերների ցուցակից հեռացնելը ևս չի կարելի լավագույն ելք համարել:
Իր ուսումնասիրության ընթացքում հոգեբան Թարա Մարշալը փորձի 64 մասնակիցներին՝ հիմնականում երիտասարդ աղջիկների, խնդրել է գնահատել զուգընկերոջ հետ բաժանումից հետո իրենց գործողությունները Facebook-ում:
Դատելով հարցերին մասնակիցների տված պատասխաններից՝ հոգեբանը հայտնաբերել է, որ նախկին զուգընկերների էջը հաճախ այցելած աղջիկներն ավելի շատ բացասական զգացմունքներ և զուգընկերոջ հանդեպ ուժեղ կարոտ են ունենում:







































