Այսօր Եմենի մայրաքաղաք Սանայում վերսկսվել են բողոքի զանգվածային ակցիաները, որի մասնակիցները նախագահ Ալի Աբդուլլա Սալեհից պահանջում են հրաժարական տալ, հաղորդում է Agence France-Presse-ը:
Նշվում է, որ ցուցարարները լցրել են համալսարանի հրապարակի մոտ տանող երեք փողոցները: Այդ նույն հրապարակում նախկինում տեղակայված էր ընդդիմության ճամբարը:
Իր հերթին նախագահ Սալեհը անկարգությունների հրահրման համար մեղադրել է ԱՄՆ-ին ու Իսրայելին:










































