Գերմանական Լյուդվիգսբուրգում այսօր՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Շառլ դը Գոլի հայտնի ճառի 50-րդ տարելիցի կապակցությամբ տեղի կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը:
1962 թվականին դիմելով երիտասարդ գերմանացիներին իրենց հարազատ լեզվով՝ Հինգերորդ հանրապետության հիմնադիր-հայրը ասել էր, որ նրանք մեծագույն ազգի զավակներն են, որն իր պատմության ընթացքում մեծագույն սխալներ է գործել:
Դը Գոլի ելույթը համարվում է Երկրորդ աշխարհամարտից հետո երկու երկրների հաշտության բեկումնային պահը:
Գերմանիայի կանցլերի խոսքերով` Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հանդիպումը հիմնականում արարողակարգային բնույթ է կրելու:










































