Новости-Грузия-ի փոխանցմամբ`ընդդիմադիր միլիարդատեր, «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին երեկ Արևմտյան Վրաստանում գտնվող Իմերեթիի շրջանում անցկացրած նախընտրական հանդիպման ժամանակ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին խորհուրդ է տվել հրաժարվել սեփական գաղափարախոսությունից և հրաժարական տալ.
«Ես ցանկանում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր դեռ կրում են թիվ 5 շապիկը (որով դեպի ընտրություններ է գնում իշխող կուսակցությունը)` իմանալու համար, թե արդյոք նրանք կիսո՞ւմ են այն գաղափարախոսությունը և այն ամենը, ինչ տեղի ունեցավ Գլդանի բանտում: Ես բազմաթիվ խելամիտ խորհուրդներ եմ տվել Միխեիլ Սաակաշվիլիին և ներկայումս խորհուրդ եմ տալիս հրաժարվել սեփական գաղափարախոսությունից ու հրաժարական տալ»:
Նշվում է, որ Իմերեթիի շրջանում «Վրացական երազանքի» անցկացրած ակցիային, որն ուղղված էր վրացական բանտերում առկա բռնությունների դեմ, միացել է նաև իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության երիտասարդական կազմակերպությունը:










































