Այսօր հայտնի է դարձել, որ հերթական գրոհը Ալ-Զավիյա քաղաքի վրա, որը գտնվում է 50կմ հեռավորության վրա Տրիպոլիից, անհաջողությամբ է պսակվել: Արևելքից և արևմուտքից քաղաքի վրա հարձակում գործած զորամիավորումները արժանացել են ապստամբների դիմադրությանը և հետ են նահանջել: Այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
Դրանից հետո վարձկանները, որոնք կազմում են Քադաֆիի կողմնակից զորամիավորումների կորիզը, հետ են նահանջել, իսկ Քադաֆին տեղի շեյխերից մեկին տեղեկացրել է, որ եթե մոտ ժամանակներս քաղաքը չհանձնվի, ապա Քադաֆին պատրաստվում է ռմբակոծել այն օդուժի միջոցով:
Հիմա Ալ-Զաուիյայի մերձակայքում են գտնվում Քադաֆիի կողմնակից մի շարք զորամիավորումներ, որոնք նախապատրաստվում են հերթական հարձակման: Ըստ տեղեկությունների` այդ զորամիավորումը այսպես կոչված «Խամիսա բրիգադն է», որը ղեկավարում է Քադաֆիի որդիներից մեկը:










































