Ինչպես հաղորդում է BBC-ն, այսօր հրաժարական է տվել Գերմանիայի պաշտպանության նախարար Կարլ Տեոդոր ցու Գութենբերգը, ում մեղադրում են դոկտորական աշխատանքը պատշաճ կերպով չկատարելու, ինչպես նաև այլ աշխատանքներից հղումները սեփականի տեղ ներկայացնելու մեջ:
Արդեն մի քանի շաբաթ էր, ինչ մամուլում հայտնվել էին հրապարակումներ այս կապակցությամբ: Ցու Գութենբերգն ընդունել էր այդ փաստը, ապա հրաժարվել դոկտորական աստիճանից, իսկ այսօր բազմաթիվ ճնշումներից հետո հրաժարական տվել:
Մնում է միայն հուսալ, որ վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում դոկտորական և թեկնածուական աշխատանքներ «գրած» «գիտնականները» մի օր Ցու Գութենբերգի օրը կհայտնվեն, մանավանդ, որ մեր պաշտոնյաների և քաղաքական գործիչների մեջ էլ այդ «թեկնածուների և դոկտորների» պակաս չկա:










































