Reuters գործակալության փոխանցմամբ`իրանցի ցանցահենները հարձակվել են ամերիկյան վարկային կազմակերպությունների կայքերի վրա։ Ցանցահենները, մասնավորապես, բազմաթիվ հարձակումներ են գործել Bank of America Corp-ի (BA.N), JPMorgan Chase & Co-ի (JPM.N) և Citigroup Inc-ի (C.N) կայքերի վրա։
Հարձակման նախօրեին ամերիկյան բանկերը և ռիելթորային ու ապահովագրական ընկերություններն սպասարկող Financial services-ը JPMorgan Chase-ի ու Bank of America-ի կայքերի անսպասելի անջատումներից հետո իր հաճախորդներին զգուշացրել էր հնարավոր կիբերհարձակումների մասին:
Հարձակումների պատճառը ԱՄՆ-ում «Մուսուլմանների անմեղությունը» հակաիսլամական ֆիլմի նկարահանումն է: