Ինքնաթիռը, որով ճանապարհորդել է ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի կինը` Էննը, արտակարգ վայրէջք է կատարել: Այս մասին հաղորդել է նախագահի թեկնածուի նախընտրական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեա Սաուլը:
«Ինքնաթիռը ուրբաթ օրը արտակարգ վայրէջք է կատարել. պատճառը ինքնաթիռի ծխակալումն էր: Ոչ ոք չի տուժել»,- ասել է Սաուլը լրագրողներին:
Նրա խոսքերով` ինքնաթիռը վայրէջք է կատարել Կոլորադո նահանգում: Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Միթ Ռոմնին ուրբաթ ելույթ էր ունենում Նևադայում կայացած հանդիպման ժամանակ:
Նշենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին:







































