Wednesday, 01 07 2026
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

Ո՞վ է աչք դրել ատամնաբուժարանների վրա. մամուլ

«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը դատական հայցեր է ներկայացնում մի շարք ատամնաբուժարանների դեմ` նրանց գործունեության արտոնագրերը` լիցենզիաներն անվավեր ճանաչելու պահանջով: Բանն այն է, որ ապրիլ-մայիս ամիսներին նախարարությունը ստուգումներ է իրականացրել մի շարք ատամնաբուժարաններում ու բազմաթիվ թերություններ, լիցենզիայի կանոններին չհամապատասխանող խախտումներ հայտնաբերել` ոչ սանիտարահիգիենիկ վիճակ, անհրաժեշտ սարքավորումների, մասնագետների բացակայություն և նմանատիպ այլ խախտումներ: Ձեռքի տակ ունենալով ստուգումների արդյունքում կազմված ակտերը, նախարարությունը մտել է դատարան` համապատասխան ատամնաբուժարանների լիցենզիան դադարեցնելու պահանջով: Չնայած որոշ ատամնաբուժարանների մասով նախարարության պահվածքն արդարացված է, քանի որ դրանք իրոք չեն համապատասխանում լիցենզիայի պահանջներին, սակայն որոշների դեպքում ստուգումների արդյունքները չափազանցված են: Այսինքն` ինչ-որ փոքրիկ, աննշան խախտման համար նախարարությունն ակտ է գրել և դիմել դատարան:

Թերթի հետ զրույցում մի քանի ատամնաբուժարանների ղեկավարներ կարծիք հայտնեցին, որ սրանով կոնկրետ խնդիր է լուծվում: Մասնավորապես, որոշ տեղեկություններով, նպատակ կա ստեղծել մի ֆիրմա, որի ենթակայության տակ կգործեն բոլոր ատամնաբուժարանները: Այսինքն` փորձ է արվում այս ոլորտը ևս մոնոպոլացնել, իսկ թե ում է պատկանելու այդ մենաշնորհը, դեռևս անհայտ է: ՀՀ առողջապահության նախարարության լիցենզավորման վարչության պետից «Հրապարակ»-ը փորձեց ճշտել, թե այդ ինչպես են լիցենզիայի պահանջներին չհամապատասխանող ատամնաբուժարանները լիցենզիա ստացել և գործունեություն ծավալել, որ հիմա էլ զրկվում են լիցենզիայից: Վարչության պետ Արմեն Աողոյանի խոսքով, դա եղել է օրենքի շրջանակներում, այսինքն, մինչ այս հինգշաբթի կայացած կառավարության նիստը, լիցենզավորման վարչությունը լիցենզիա ստանալու համար իրենց դիմած կազմակերպությանը համապատասխան թույլտվությունը տրամադրել է միայն ներկայացված փաստաթղթերի հիման վրա: «Սովորաբար հայտը ներկայացվում էր, ներկայացված փաստաթղթերի հիման վրա մենք լիցենզիան տրամադրում էինք, իսկ եթե հետագայում պարզվում էր, որ այդ մարդն ավանտյուրիստ է, զրկվում էր լիցենզիայից և պատժվում»,- ասաց Սողոյանը: Սակայն կառավարության վերջին նիստի ժամանակ որոշում է ընդունվել, համաձայն որի` լիցենզավորման վարչությունը լիցենզիա տրամադրելուց առաջ պարտավոր է գնալ և տեղում համոզվել, թե ինչ կարգի ընկերության են իրենք արտոնագիր տրամադրում, և եթե պարզվի, որ թերություն կա, բնականաբար, Սողոյանի խոսքով, լիցենզիա չի տրամադրվի: Լիցենզիա տրամադրելու նոր կարգը կգործի 3 ամսից: Սողոյանը տեղյակ չէր, թե քանի ատամնաբուժարան է զրկվելու լիցենզիայից, քանի որ դա դատական կարգով է տեղի ունենալու, իսկ թե նախարարությունը լիցենզիայից զրկելու պահանջով քանի ատամնաբուժարանի դեմ է հայց ներկայացրել, դժվարացավ ասել: Թերթի տեղեկություններով, լիցենզավորման վարչության և նրա պետի աշխատանքից կան դժգոհություններ, և չի բացառվում, որ այստեղ ևս կադրային փոփոխություններ տեղի ունենան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում