«Ժառանգություն» կուսակցությունը, մեր տեղեկություններով, ինչպես միշտ, այս անգամ ևս պաշտոնական որևէ որոշում չի կայացրել ՀԱԿ կազմակերպած հանրահավաքին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ:
Կուսակցության ներսում միշտ հայտարարվել է, որ կուսակցականնները ազատ են ցանկացած հանրահավաքի մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշում կայացնելիս:
Նշենք նաև, որ ամեն տարի մարտի մեկին «Ժառանգության» պատգամավորները տարբեր ակցիաների են մասնակցում` մոմավառություն, այցելություն զոհվածների հարազատներին և այլն:
Այսօր ևս նրանք այցելել են մարտի մեկին զոհված բոլոր քաղաքացիների ընտանիքներին, Իսկ Զարուհի Փոստանջյանը այս պահին մասնակցում է Սարդարապատում կազմակերպված հիշատակի միջոցառմանը: