Հարավ-կորեական Samsung Electronics-ը հայց է նախապատրաստում Apple ընկերության դեմ, որով վեջինիս մեղադրում iPհone 5-ում իր մի շարք արտոնագրած գաղափարների կիրառման համար: Ենթադրվում է, որ այդ մեղադրանքները քննարկվելու են առանձին գործընթացով, սակայն դատը տեղի է ունենալու 2014 թ. ոչ շուտ, այսինքն՝ iPhone-ի հայտնվելու վրա լուրջ ազդեցություն ունենալ չի կարող:
Սա սմարթֆոնների համաշխարհային շուկայի երկու առաջատարների միջև առաջին կոնֆլիկտը չէ, 2011 թ. ապրիլից մեկը մյուսի դեմ արդեն 50 հայց է ներկայացրել:
Ինչ վերաբերում է վերջինի նախապատրաստվող հայցին, ապա Samsung-ը հայտարարել է, որ iPhone 5-ը ներառել է մրցապայքարի մեջ «ի պատասխան Apple-ի ագրեսիվ գործողությունների դատարանում»: «Նման պայմաններում մենք ստիպված ենք միջոցներ կիրառել սեփական նորարարությունները և ինտելեկտուալ սեփականության հանդեպ իրավունքները պաշտպանելու համար»,- նշվում է հայտարարության մեջ:
Apple-ը հրաժարվել է Samsung-ի գործողությունները մեկնաբանելուց:











































