Ֆրանսիայում դատարանն ուրբաթ օրը 3 ամիս պայմանական ազատազրկում և 1 000 եվրո տուգանք է նշանակել տղամարդուն, ով սպառնական նամակներ է ուղարկել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին և նրա նախարարներին, փոխանցում է France-Presse գործակալությունը:
Ձերբակալվածը 2009-ի հուլիսին և 2011-ի հոկտեմբերին սպառնալի բովանդակությամբ նամակներ է գրել պետության ղեկավարին, կառավարության ղեկավար Ֆրանսուա Ֆայոնին, ինչպես նաև ներքին գործերի նախարարներ Բրիս Օրտեֆեին ու Կլոդ Գեանին:









































