Մինչ քաղաքական դաշտում քննարկում են Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունները և նրանց հավակնությունները նախագահական ընտրություններում, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսը ավելանում է Հայաստանում: «Առաջին լրատվական»-ի աղբյուրների տեղեկացմամբ, «Ջերմուկի մայր գործարանը» գնել է «Սպայկա» ընկերությունը: Հայտնի է, որ այն պատկանում է Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն` Սեդրակ Քոչարյանին: Գործարանի նախկին սեփականատերը ամերիկահայ Կայծակ Զեթլյանն էր:











































