Ճապոնական All Nippon Airways (ANA) ավիաընկերությունը՝ Boeing 787 Dreamliner-ի առաջին գնորդը, պատվիրել է այսպիսի ևս 11 ինքնաթիռ: Այս մասին նշված է ավիափոխադրողի մամլո հաղորդագրության մեջ:
Մինչ այդ ANA-ն արդեն պատվիրել էր այսպիսի 55 ինքնաթիռ, որոնցից 13-ը արդեն ընկերությունը հասցրել է մատակարարել:
Ինչպես նշում է Agence France-Presse-ը, հավելյալ գործարքի գինը կարող է կազմել շուրջ 2,68 մլրդ դոլար: Բոլոր ինքնաթիռները ճապոնական կողմը կստանա 2018-2021թթ.:
«Երազանքի ինքնաթիռի» առաջին մատակարարումներն սկսվել են 2011թ. հոկտեմբերին: Ներկայում ընկերությունն օգտագործում է այդ ինքնաթիռները Ճապոնիայի ներքին 8 ուղղություններում ու միջազգային՝ Տոկիո-Ֆրանկֆուրտ ուղղությամբ:










































