Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մադրիդի «Աթլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Եվրոպայի լիգայի՝ «Աթլետիկո Մադրիդ» – «Ապոել» հանդիպումը: Մադրիդյան ակումբի գլխավոր մարզչին հաջողվեց հասնել իր նպատակին. նա տուն է վերադառնում՝ երեք միավորն իր թիմի ակտիվում:
«Շատ գոհ եմ իմ ֆուտբոլիստներից: Համոզված եմ, որ ճիշտ աշխատանքի դեպքում ստանում ես սպասված արդյունքը: Իսկ մեր թիմն ունի այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք պատշաճ կերպով անում են իրենց աշխատանքը: Խաղադաշտում նրանք ցույց տվեցին աշխատասիրություն, համեստություն ու, որ ամենակարևորն է, արդյունք:
Ես ինքս միշտ հարգանքով եմ լցված իմ թիմի հակառակորդի հանդեպ, սակայն պետք է փաստեմ, որ առաջին կեսում մենք շատ ուժեղ խաղ ցուցադրեցինք: Ընդհանուր առմամբ թիմը շատ լավ զգաց իր խնդիրն ու լուծեց այն»,- ասել է Սիմեոնեն:






































