Ուկրաինական «Շախտյոր»-ի ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը «Դինամո»-ի դեմ խաղի նախօրեին հարցազրույց է տվել ակումբի մամլո ծառայության լրագրողին:
– Հենրիկ, ՊՍԺ–ի դեմ հանդիպմանը կրած պարտությունը կարո՞ղ է հիմք հանդիսանալ «Դինամո»–ի առաջիկա խաղի համար.
– Կարծում եմ՝ ոչ: Սյոմինը լավ կտրամադրի իր ֆուտբոլիստներին մեր դեմ հանդիպմանը. մեր թիմերի միջև բախումները միշտ էլ առանձնահատուկ են եղել: «Դինամո»-ի ֆուտբոլիստներն այդ հանդիպմանը կներկայանան սառը գլխով ու կունենան լրիվ այլ մտքեր:
– «Դինամո»–ի դեմ խաղը լա՞վ միջոց է Չեմպիոնների լիգայից միանգամից Ուկրաինայի առաջնություն անցում կատարելու համար.
– Մեզ համար շատ կարևոր է «Դինամո»-ի դեմ հանդիպումն ավարտել հաղթանակով. նրանք մեզ համար սկզբունքային մրցակից են: Ինչքան շատ ես հաղթում, հոգեբանորեն այդքան պատրաստ ես. վերջին խաղից հետո մենք լավ տրամադրությամբ ենք ներկայանալու: Երբ պարտություն ես կրում, վերականգնվելն ավելի քան դժվար է, քանի որ մտքերդ քեզ հանգիստ չեն թողնում:
– Մեկ ամսում երկու հանդիպում «Դինամո»–ի հետ. չափից ավելի շատ չէ՞.
– Ո´չ, ընդհակառակը. ինչքան շատ լինեն նման դիմակայությունները, այդքան լավ: Միշտ չէ, որ բախտ է վիճակվում մշտապես հանդիպումներ անցկացնել այս մակարդակի թիմերի հետ:
– Մեկ շաբաթում երկու հանդիպում անցկացնել սեփական մարզադաշտում. սա էլ, չէ՞, այդքան էլ վատ չէ.
– «Դոմբաս Արենա»-ում խաղալը միշտ էլ հաճելի է: Ամեն ինչ կանենք՝ երկրպագուներին նորից ուրախություն պարգևելու համար:








































