Սեպտեմբերի 21-ին, ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 34 հասցեում՝ «Դելտա պրո» կազմակերպության մոտակայքում, հայտնաբերվել է «Ֆ-1» տիպի նռնակ: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի մասին տեղյակ են պահվել աած, ՀՀ ՈՍ և ՀՀ ՊՆ ՕՀ-ները: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:









































