Ըստ Լիբանանի «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանդահարյանի՝ անկախությունը գերագույն արժեք է, որին ձգտում են բոլոր ազգերը. անկախ հանրապետության կայացումը մեծ ու պատմական նվաճում է, այն փոքր պետությունների համար լիարժեքությամբ չի կարող ընկալվել, քանի որ այստեղ կա ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների կախյալության խնդիր մեծ պետություններից՝ մասնավորապեսմ տնտեսական, ռազմական, արդյունաբերական և հաղորդակցական ոլորտներում։
Սակայն անկախությունը, նրա դիտարկմամբ, իբրև ազգ ու պետություն մեր շարունակականության հիմնական երաշիքն է և միջազգային ընտանիքի մոտ իբրև պետություն իրավական ճանաչում ունենալն է, ինչը մեծ նշանակություն ունի։
«Անկախությունը, սակայն, կարելի չէ տարանջատել ազատության հետ և այստեղ խոսքն արդեն Հայաստանի հանրապետության ազատ քաղաքացու մասին է, որը պետք է ապրի, ստեղծագործի, արարի բոլորովին ազատ և ժողովրդավարական պայմաններում։ Ահա այստեղ մենք տակավին ճանապարհ ունենք կտրելիք»,-ասել է Շահան Գանդահարյանը։










































