Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիևը պլանավորել է այցելել Սինգապուր և Ինդոնեզիա: Նոյեմբերի 20-21-ը Իլհամ Ալիևն այցելելու է Սինգապուր, իսկ նոյեմբերի 22-23-ը՝ Ինդոնեզիա: Այս մասին հայտարարել է Ինդոնեզիայում Ադրբեջանի դեսպան Թամերլան Գարաևը:
Վերջինիս խոսքերով՝ ակնկալվում է, որ այդ այցերի շրջանակներում Ադրբեջանը Սինգապուրի հետ ստորագրելու է 4 երկկողմանի փաստաթուղթ, իսկ Ինդոնեզիայի հետ՝ 17 երկկողմանի փաստաթուղթ: Դեսպանը հավելել է, որ այդ այցերի նախապատրաստման համար նախապես Ինդոնեզիա կմեկնի Ադրբեջանի փոխարտգործանախարար Խալաֆ Խալաֆովը:
Վերջինս Ինդոնեզիայում կմասնակցի երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների խորհրդակցությանը և կքննարկի փաստաթղթերի ստորագրման նախապատրաստման հարցը: Դեսպանը հավելել է, որ Ադրբեջանի ու Ինդոնեզիայի միջև ստեղծվելու է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողով:










































