Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսը հաճախ է փոխում ընկերուհիներին: Պաշտպանի նոր ընկերուհին է հերթական հեռուստահաղորդավարուհին` Պիլար Ռուբիոն:
Հիշեցնենք. ամիսներ առաջ Ռամոսը բաժանվել է մեկ այլ հաղորդավարուհուց` Լարա Ալվարեսից, իսկ այժմ 26-ամյա ֆուտբոլիստն արդեն սիրահարված է 34-ամյա Պիլարին:
Պապարացիներին դեռևս չի հաջողվել լուսանկարել զույգին միասին, բայց դա ընդամենը ժամանակի խնդիր է: Ինքը` Պիլարը, չի ցանկացել մեկնաբանել աղմկահարույց նորությունը:



































