Հոնկոնգի սև շուկայում Apple ընկերության նոր՝ iPhone 5 սմարթֆոնները կարելի է ձեռք բերել 1128 ամերիկյան դոլարով,- հայտնում են չինական լրատվամիջոցները:
Մոդելի գինը զգալիորեն գերազանցում է գործարանային արժեքը:
Հիշեցնենք, որ ամերիկյան Apple կորպորացիան այսօր վաճառքի է հանել նոր՝ iPhone 5 սմարթֆոնը,- գրում է Rosbalt-ը:
Վաճառքի մեկնարկը տրվել է Ավստրալիայից: Նրան հետևել են Ճապոնիան, Հոնկոնգը և Սինգապուրը: Ավելի ուշ, սմարթֆոնը վաճառքի կհանվի Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Կանադայում:








































