Wednesday, 01 07 2026
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

Այսօր ամառվա նախավերջին օրն է

«Վաղը՝ սեպտեմբերի 22-ին, աշնանային գիշերահավասարն է: Այն շարժական օր է և ամեն տարի փոփոխվում է: Նախորդ տարի այդ օրը սեպտեմբերի 23-ին էր: Այն տեղի է ունենալու համաշխարհային ժամանակով ժ. 14:49-ին, իսկ մեր ժամանակով՝ 17:49-ին»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը:

Նրա խոսքով՝ այդ օրը գիշերվա և ցերեկվա տևողությունը հավասարվում է, որից հետո գիշերն ավելի երկար է տևում, քան ցերեկը. «Աստղագիտության մեջ ասվում է, որ սկսվում է աստղագիտական աշունը: Իրականում այսօր ամառվա նախավերջին օրն է»:

Բանախոսը խոսեց նաև Բյուրականում կանոնավոր կերպով անցկացվող միջազգային դպրոցի մասին. «Բյուրականում 2006 թվականից սկսվել է միջազգային դպրոցների շարքը: Դրանք անցկացվում են երկու տարին մեկ: Այս տարի արդեն 4-րդ անգամն է»:

Նա նշեց, որ ամառային դպրոցը նախատեսված է երիտասարդ մասնագետների վերապատրաստման համար. «Այդ դպրոցը առանձին միջոցառում է և տեղի է ունենում ուսումնական շրջանից դուրս: Հրավիրվել են դասախոսներ տարբեր երկրներից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից և Իրանից: Դասախոսներ և ուսանողներ կան նաև Հայաստանից»:

Միքայելյանը փաստեց, որ Հայաստանի ուսանողները, ի տարբերություն արտասահմանյան ուսանողների, առավելություն ունեն. «Արտասահմանցի ուսանողներն ավելի խիստ են ընտրվում: Հայաստանյան ուսանողների համար մրցույթն անցնելն ավելի հեշտ է: Նրանք ունեն քանակային առավելություն: Նախորդ տարի 117 հայ ուսանողից 32-ը հրավիրվել են արտասահմանից: Այս տարի 82 հայ դիմորդից ընտրել ենք ընդամենը 12-ին: Պատճառն այն է, որ այս տարի ունեինք ֆինանսավորման հետ կապված խնդիրներ»:

Հաջորդ շաբաթ կայանալու է Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջազգային միջոցառումը, որը կտևի երեք օր: «Առաջին անգամ հրավիրվելու են տարբեր ոլորտների գիտնականներ` համատեղ քննարկումներ անցկացնելու նպատակով: Մենք որոշել էինք ավելի շատ մասնագետների հրավիրել արտասահմանից, բայց ֆինանսական խնդիրներ առաջացան: Կառավարությունն ի սկզբանե այդ միջոցառման համար նախատեսել էր 8 մլն դրամ, բայց հատկացվեց ընդամենը մեկ միլիոն՝ տեղական ծախսերի համար»,- հավելեց Միքայելյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում