Իտալիայի ՀՆԱ-ն 2012թ. տվյալով նվազել է 2,4% տոկոսով՝ ավելի վաղ կանխատեսված 1,2%-ի փոխարեն: Այս մասին ասվում է երկրի կառավարության փաստաթղթերում:
Հաջորդ տարի ռեցեսիան կպահպանվի՝ ՀՆԱ-ն կկրճատվի 0,2%-ով:
Ավելի վաղ 2013թ. համար ակնկալվում էր 0,5% աճ, հաղորդում է BFM.ru-ն:
ՀՆԱ-ի ավելացում կանխատեսվում է միայն 2014-2015թթ., այն ժամանակ, երբ, ինչպես հուսով են Հռոմում, եվրոպական էկոնոմիկան կսկսի դուրս գալ պարտքային ճգնաժամից:
Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին խոստանում է չբարձրացնել հարկերը ու շարունակել սկսած կառավարական բարեփոխումները, այդ թվում՝ կրճատել պետական ծախսերը:










































