«Անկախությունը տոն է, էդքան բան, ինչքան շատ տոն լինի օրացույցում, այդքան լավ, ավելի հաճելի կլինի ապրելը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց դերասան Սերգեյ Դանիելյանը:
Նա նշեց նաև, որ ի սրտե ուրախ է, որ անկախ ենք: Ինչ վերաբերում է օրվա խորհրդին, նա ասաց. «Ի՞նչ խորհուրդ, անկախության տոնը չէ՞: Ես այդքան չեմ խորացել, տոն է էլի»:
Հարցին՝ ինչպե՞ս եք անցկացնում սեպտեմբերի 21-ը, Սերգեյ Դանիելյանը պատասխանեց, որ նախընտրում է մնալ տանը. «Մնում եմ տանը, գիրք եմ կարդում, աշխատում եմ չաշխատել: Չեմ մասնակցում նաև որևէ միջոցառման»:








































