Associated Press գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան մինչև 2013 թվականը երկարաձգել է Քաբուլում ՆԱՏՕ-ի կայազորի հրամանատարության ժամկետը: Նշվում էր, որ Աֆղանստանի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի զորքերի թուրքական հրամանատարության ժամկետը սպառվում էր նոյեմբերի 1-ին:
Թուրքիայի զինված ուժերը ՆԱՏՕ-ի քաբուլյան կոնտինգենտը գլխավորում են 2009 թվականից: Ընդհանուր առմամբ, Աֆղանստանի մայրաքաղաքում գտնվում է ավելի քան 1000 թուրք զինծառայող: Նրանք, սակայն, չեն մասնակցում ռազմական գործողություններին՝ փոխարենը հանդես գալով որպես տեղական զորամիավորումների ու անվտանգության ապահովման օժանդակ ուժերի հրահանգիչներ:
Թուրքիայի կառավարությունը հստակ հայտարարել է, որ պլաններ չունի Աֆղանստանից իր զորքերի դուրս բերման մասին: Աֆղանստանից միջազգային կոալիցիայի ուժերի դուրս բերումը նշանակված է 2014 թվականին:







































