Երեք տարի առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Աֆղանստան ուղարկված 33 000 զինվորներն ուբաթ օրը լքել են այդ երկրի տարածքը:
ԱՄՆ նախագահը Աֆղանստան էր ուղարկել զինված ուժերը` այնտեղ «Թալիբան» շարժման դեմ պայքարում ուժեր ավելացնելու համար, մինչև Աֆղանստանի իշանությունները ոտքի կկանգնեն և իրավիճակն իրենց ձեռքը կվերցնեն:
Աֆղանստանում դեռ շարունակում է մնալ 70 000 ամերիկացի զինվոր, որոնք դուրս կբեվեն երկրից 2014 թ. վերջում:
Վերջին ժամանակներում Աֆղանսատնում ՆԱՏՕ-ի ուժերի նկատմամբ հարձակումները ավելանում են, ինչի արդյունքում աֆղանցի զինվորները ստիպված են լինում զենք կիրառել իրենց արևմտյան դաշնակիցների դեմ:
Արդյունքում ՆԱՏՕ-ն հայտարարել է աֆղանական ռազմական ուժերի հետ մի շարք համատեղ գործողությունների դադարեցման մասին:










































