Ռուսաստանում զանգվածային զորահավաք է. հավաքագրում են նրանց, ովքեր ծառայել են բանակում: Ծառայությունը տևելու է երկու ամիս: Այս մասին, Грузия Online-ի փոխանցմամբ, «Կենդանի ամսագրի» իր բլոգում հայտնել է блогер edgun67-ը:
Նրա խոսքով` խոսակցություններ են շրջանառվում, որ հնարավոր է` նրանք, ովքեր մեկ տարի են ծառայել, ևս մեկ տարի ծառայեն: Նա նշել է, որ զինվորական հավաքակայաններում ոչինչ չգիտեն:
«Հաստատվել է, որ Կոնդոպոգայում ևս նույն պատկերն է, մարդիկ շփոթված են»,- նշում է նա:
Մեկնաբանները չեն բացառում, որ ռուսական զենքի թիրախում կրկին Վրաստանն է, մանավանդ որ, դատելով մեկնաբանություններից, որոշ առանձնապես «տաք» ռուսներ դեմ չեն այս անգամ հասնել մինչև Թբիլիսի:









































