ԵԱՀԿ-ն Թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովն (ԹԵԽՎ) իդեալական հենահարթակ (պլատֆորմ) համարում հակամարտությունների խաղաղ կարգավորման համար, հաղորդում է Trend-ը:
Վիեննայում տեղի է ունեցել ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերայի և ԹԵԽՎ-ի գլխավոր քարտուղար Ռամիլ Հասանովի երկկողմ հանդիպումը:
Զանյերը գոհունակություն է հայտնել երկու կազմակերպությունների համագործակցության ամրապնդման առիթով: Նա նաև նշել է, որ ԹԵԽՎ-ն իդեալական հենահարթակ կլինի Կենտրոնական Ասիայի, Աֆղանստանի և տարածաշրջանի այլ երկրների հետ հարաբերությունների ինտենսիվացման, Աֆղանստանում խաղաղության և կայունության վերականգնման և առկա հակամարտությունների կարգավորման համար:
Հասանովը ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ԹԵԽՎ անդամ երկրները ջանքեր են գործադրում Աֆղանստանում խաղաղության վերականգնման և հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ: Նա նաև ավելացրել է, որ ԹԵԽՎ-ն միշտ պատրաստ է համագործակցել ԵԱՀԿ-ի հետ:









































