2006թ. խոշոր չափի խարդախության մեղադրանքով դատապարտված Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախկին անդամ, հայ-ռուսական գործնական համագործակցության նախկին նախագահ Լևոն Չախմախչյանի պատիժը մեղմացվել է մեկ տարով՝ 7,5 տարուց դառնալով 6,5 տարի:
Հիշեցնենք, որ Չախմախչյանը ձերբակալվել էր 2006թ.՝ առանձնակի խոշոր չափերի խարդախության մեղադրանքով։ 2008թ. ամռանը նա դատապարտվեց 9 տարվա ազատազրկման։ Սակայն 2008թ. աշնանը ՌԴ Գերագույն դատարանը վերանայեց որոշումը և պատժի չափն իջեցրեց մինչև 7,5 տարի։
Հետաքննության արդյունքների համաձայն, Չախմախչյանը «Տրանսաերո» ավիաընկերությունից «մեկևկես միլիոն դոլար էր պահանջել իբրև թե առկա ինչ-որ խնդիրներ լուծելու համար: Գումարի մեծ մասը պետք է փոխանցվեր կեղծ ընկերությունների հաշվեհամարներին, իսկ 300 հազարը նախատեսվում էր որպես կաշառք տալ գլխավոր դատախազության աշխատակցին»:
Ավիաընկերությունը Հաշվիչ պալատին և իրավապահներին հայտնել է Չախմախչյանի ծրագրած հանցագործության մասին: Չախմախչյանը, Առուշանովը և Հովհաննիսյանը ձերբակալվել են կանխիկ գումարը ստանալու պահին:
2006 թվականի հունիսի 8-ին Դաշնության խորհուրդը Չախմախչյանին զրկել է սենատորի մանդատից: 2007 թվականի փետրվարի 1-ին դատարանը Չախմախչյանի կալանքի սանկցիա է տվել: Այս տարի նա վաղաժամկետ ազատման էր ենթարկվել:











































