Thursday, 11 06 2026
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»

Սումգայիթյան ողբերգության 23-ամյակի առթիվ կազմակերպված հանրահավաք Փարիզում

Փետրվարի 27-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Հովհաննես-Մկրտիչ Հայ առաքելական Մայր եկեղեցում և Ֆրանսիայի հայաշատ քաղաքներում գործող եկեղեցիներում պատարագներ մատուցվեցին Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակին: Փարիզում, պատարագի ավարտին, ծիսակատության մասնակիցների թափորը շարժվեց դեպի Սենայի ափով ձգվող Երևանյան պարտեզին հարող հրապարակ, ուր ծաղկեպսակ դրվեց Կոմիտասի հուշարձանին` ի հիշատակ և ի ոգեկոչում սումգայիթյան սպանդի անմեղ զոհերի:

Փետրվարի 28-ի երեկոյան, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի 9-րդ քաղաքապետարանի հանդիսությունների լեփ-լեցուն սրահում տեղի ունեցավ Ֆրանսահայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի /ՖԿՀԽ/ նախաձեռնած հանրահավաքը` նվիրված Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրագործված հայկական ջարդերի 23-ամյա տարելիցին: Հանրահավաք-համաժողովի ընդհանուր խորագիրն էր` «Ի զորակցություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», բուն առիթը` սումգայիթյան ողբերգության 23-ամյա տարելիցը:

Միջոցառման գերակա նպատակ էր հայտարարված` սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակի ոգեկոչումը, ադրբեջանական ռազմաշունչ ճարտասանության և ստահոդ քարոզչության հակադարձումը, ֆրանսահայության զորակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և համախմբումը արցախահայության շուրջ` ԼՂՀ անկախության 20-ամյա տարելիցին ընդառաջ:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Ֆրանսահայ ազգային խորհրդի և ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի նախագահ, Իլ-դը Ֆրանս դեպարտամենտի ռեգիոնալ խորհրդի անդամ Ալեքսի Գովչյանը, Ֆրանսահայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը, Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակի տնօրեն Հրաչ Վարժապետյանը, Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներ: Պաշտոնական ելույթների շարքը եզրափակեց և սգո հոբելյանի առթիվ ամփոփիչ խոսք ասաց Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիգեն Չիտեչյանը:

Հանրահավաքի ընթացքում ցուցադրվեց Սումգայիթի ողբերգության մասին պատմող փաստավավերագրական տեսաֆիլմը, որին հաջորդեց սումգայիթյան ջարդերից հրաշքով ողջ մնացած, ողբերգության ականատես-վկա Վիտալի Դանիելյանը, ով միջոցառմանն էր հրավիրված ՖԿՀԽ կողմից:

Տեսաֆիլմից բացի` դահլիճում տեղադրված էկրանին ցուցադրվեցին ադրբեջանական խոշտանգումների ու վայրագությունների զոհ դարձած անձանց պատկերող վավերագրական կադրեր: Միջոցառման ողջ ընթացքում էկրանին ներկայացվում էին սումգայիթյան իրադարձությունների առթիվ ֆրանսիական, եվրոպական և ամերիկյան մամուլում տպագրված ողբերգությունը լուսաբանող տեղեկատվական նյութեր, քաղվածքներ ժամանակին ջարդերի առիթով միջազգային ատյանների կայացրած դատապարտողական որոշումներից:

Համաժողովի մասնակիցները հանդես եկան Ադրբեջանի քաղաքական ղեկավարության ռազմաշունչ հայտարարությունների դեմ ուղղված դատապարտողական ելույթներով, ֆրանսիական իշխանություններին կոչ անելով սատարելու արցախահայության ինքնորոշման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության իրավունքը` որպես Արցախի հայ ազգաբնակչության անվտանգության միակ գրավականի:

Միջոցառման վերջում Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի անունից ընդունվեց ֆրանսիական իշխանություններին և երկրի բոլոր ժողովրդավարական ուժերին ուղղված կոչ-հայտարարություն` ի զորակցություն արցախահայության ինքնորոշման օրինական պահանջի և ի համերաշխություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից սեփական ազգաբնակչությանը և խաղաղությունը պաշտպանելու կոչված ջանքերի:

Համաժողովի մասնակիցները նաև իրենց պատրաստակամությունն արտահայտեցին ԼՂՀ և Հայաստանի Հանրապետության 20-ամյա հոբելյանական տարվա շրջանակներում ողջ Ֆրանսիայով մեկ հուժկու միջոցառումներ կազմակերպելու` ի նշանավորում այդ զույգ իրադարձությունների, ինչպես նաև իրենց վճռականությունը հայտնեցին անհաշտ պայքար մղելու ադրբեջանական զեղծարարությունների դեմ, ակտիվ և համախմբված աշխատանք տանելու ղարաբաղյան հակամարտության իրական պատճառների և հետևանքների վերաբերյալ ֆրանսիական իշխանություններին ու հասարակությանը ճշմարտությունը իրազեկելու գործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում