Metropolitan Transportation Authority (MTA) տրանսպորտային ընկերությունը, որը պատասխանատու է Նյու Յորքի նահանգում ուղևորափոխադրումների համար, թույլատրել է մետրոյում ջիհադը քննադատող սոցիալական գովազդ տեղադրել, հայտնում է CNN-ը:
Ցուցանակների վրա, որոնք տասնյակ կայարաններում կհայտնվեն հաջորդ շաբաթվանից, գրված է. «Քաղաքակիրթ մարդկանց և վայրենիների միջև ցանկացած պատերազմում սատարիր քաղաքակիրթ մարդկանց, սատարիր Իսրայելին, հաղթիր ջիհադին»:









































