Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել և կրակ է բացել «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքող ցուցարարների վրա: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայութունը, շուրջ 5000 ուսանողներ, որոնց մի մասը զինված է եղել մահակներով, փորձել են ներխուժել քաղաքի լավ հսկվող թաղամաս, որտեղ գտնվում են օտարերկրյա պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպանատները: Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություն չի հաղորդվում:
Այսօր բողոքի ակցիա է անցկացվել նաև Քաբուլում Ֆրանսիայում Charlie Ebdo ամսագրում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարի հրապարակման և «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ: Ցուցարարները վանկարկել են «Մահ Ֆրանսիային, Մահ Ամերիկային» կարգախոսներ:










































