Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի իշխանություններն այսօր ստիպված են եղել ուժեղացնել Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան անվտանգության միջոցառումները:
Ֆրանսիայի դեսպանատան մերձակայքում տեղի է ունենում բողոքի ակցիա՝ ֆրանսիական թերթում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման առնչությամբ: Հարյուրավոր ուսանողներ վաղ առավոտից հավաքվել են ֆրանսիական դեսպանատան մոտ և տրորել են ֆրանսիական ու ամերիկյան դրոշները: Բացի այդ, իրանցի ուսանողները Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի կառավարություններին կոչ են արել պատժել մուսուլմանների կրոնական զգացումները վիրավորողներին:
Նշվում է, որ վաղը ֆրանսիական դպրոցներն ու դեսպանատները փակվելու են 20 երկրներում:








































