Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4.9 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 407.47 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.5 դրամ (նախորդ օրվա համեմատ թանկացումը՝ 1 դրամ):
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.38-ով և կազմել 407.09 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 408-410 դրամով, գնում՝ 404-407 դրամով:







































