Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը նոր պատժամիջոց է սահմանել Իրանի նկատմամբ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունն իրանական ավիափոխադրողներին մեղադրել է 117 ինքնաթիռ զենք Սիրիա հասցնելու մեջ, ինչի համար նրանց ներառել է իր «սև» ցուցակի մեջ:
Խոսքը Iran Air, Mahan Air և Yas Air ավիաընկերությունների մասին է, որոնց պատկանել են տվյալ ինքնաթիռները: Բացի այդ, նշվում է, որ այդ ինքնաթիռները հումանիտար օգնության պատրվակով Բաշար Ալ-Ասադի ռեժիմին հասցրել են զենք և Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորին մոտ կանգնած զինվորականներ:










































