Մոսկվայի «Սպարտակ»-ի և Ուկրաինայի ազգային հավաքականի դարպասապահ Անդրեյ Դիկանը մեկնաբանել է իր թիմի՝ կատալոնական «Բարսելոնա»-ի հետ խաղում կրած պարտությունը:
«Դժվար է «Բարսելոնա»-ին համեմատել այլ ակումբի հետ: Նրանք վերահսկում էին խաղը, ցանկացած պահի կարող էին ավելացնել կամ նվազեցնել տեմպը: 2:2 հաշվի ժամանակ պետք է ավելի զգոն լինեինք:
Մեսսին 90 րոպե քայլեց, բայց դուբլի հեղինակ դրձավ: Մեր ֆուտբոլիստներն ուշադիր հսկում էին նրան, այդ իսկ պատճառով նա ընդամենը երկու գոլ խփեց»,- հայտարարել է դարպասապահը:







































