Linkedin պրոֆեսիոնալ սոցցանցից դեպի Facebook անցումների քանակը 10 անգամ աճել է այն բանից հետո, երբ Twitter-ի միկրոբլոգերի ծառայությունը խզել է վերջինիս հետ հարաբերությունները: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով PageLever վերլուծական կազմակերպությանը:
Linkedin պրոֆեսիոնալ սոցցանցից դեպի Facebook անցումների քանակը 2012 թվականի հուլիսին, հունիսի համեմատ, աճել է հազար տոկոսով:
Հիշեցնենք, որ Linkedin սոցցանցը թողարկվել էր 2003 թվականին: 2012 թվականի օգոստոսի սկզբին կայքը ուներ 175 մլն օգտատեր:










































