Սիրիայի տարածքում չկան իրանական բանակի զինծառայողներ: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վախիդին:
«Սիրիայում մեր զինվորականներից չկան»,- «Ռոսբալտ»-ի փոխանցմամբ՝ ասել է նա:
Էլեկտրոնային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Վախիդին մյուս երկրներին հորդորել է Սիրիային հարված չհասցնել, քանի որ ռազմական գործողությունները կտարածվեն ողջ տարածաշրջանում:
Իրանի արտգործնախարարն ավելի վաղ հերքել էր տեղեկությունն այն մասին, որ Սիրիայի տարածքում կան Իսլամական հեղափոխությոն պահապանների կորպուսի զինծառայողներ:
Նշենք, որ ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ Իրանն օգտագործում է քաղաքացիական ինքնաթիռներ Իրաքի օդային տարածքով Սիրիա զինվորականներ ուղարկելու համար:










































